Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված 400 հա տարածքը, որովհետև առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյանը «խոսում է անկեղծ» - RadioVan.fm

Онлайн

Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված 400 հա տարածքը, որովհետև առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյանը «խոսում է անկեղծ»

2020-08-07 19:19 , Политика, 1193

Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված 400 հա տարածքը, որովհետև առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյանը «խոսում է անկեղծ»

«Այո, անկասկած, սա հաղթանակ էր՝ հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերը օգտագործած հակառակորդի նկատմամբ: Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք լայնածավալ հարձակումները, նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր: Բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին: Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է և ոչ թե՝ 800: Պատերազմից հետո իմ ասածը այն էր, որ նրանք կարողացել են 800 000 հեկտար անվտանգության գոտուց ետ վերցնել 800 հեկտարը, այսինքն`0.1 տոկոսը»,-այդ մասին այսօր հրապարակված «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով հարցազրույցներից մեկում ասում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Իսկ հարցին, թե ինչու՞ Զինված ուժերին հրաման չի տվել վերադարձնելու անվտանգության գոտու այդ հատվածը՝ Սերժ Սարգսյանը պատասխանում է․

«Պատերազմի ընթացքում ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին: Եվ իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական»:

Նշենք՝ այսօր ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խախտում է լռությունը։ Նրա ցանկությունն է, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ անձամբ իրենից լսելու, թե ինչ է եղել իրականում։

Սա, թերևս, Հայաստանը 2008-2018թթ. նախագահած Սերժ Սարգսյանի՝ 2018-ի գարնանը հանրապետությունում ծավալված աննախադեպ բողոքի ալիքի պայմաններում տված հրաժարականից հետո, հանրության հետ առաջին հաղորդակցությունն է։

Лента

Рекомендуем посмотреть