Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի - RadioVan.fm

Онлайн

Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի

2020-08-07 19:33 , Общество, 205

Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի

Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է՝ ավելի վաղ հայտարարված 11-ից հասնելով 13-ի։ Այս մասին տեղեկացնում է Լիբանանի հայ համայնքի միության ֆեյսբուքյան էջը։

Ի հավելումն նշվում է, որ տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 154-ը, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի:

Երևանից օգոստոսի 8-ի երեկոյան ծրագրված առաջին թռիչքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանան։

Лента

Рекомендуем посмотреть