«2018 թվականին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած բոլոր ընտանիքները ապահովված կլինեն բնակարանով»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը: Նրա խոսքով՝ աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրով շահառու ճանաչված 5400 ընտանիքից 4170-ին մինչ 2014 թվականն արդեն հատկացվել էր բնակարան կամ ֆինանսական աջակցություն, 2015 թվականին անօթևան 43 ընտանիք է ապահովվել բնակարանով, 2016-ին՝ 287: «Այսպիսով, մնացել է բնակարանի խնդիր ունեցող 550 ընտանիք»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ պետական ծրագրով 2017 թվականին նախատեսվում է լուծել միայն Գյումրիի անօթևանների բնակարանների հարցը, իսկ 2018 թվականին՝ այլ բնակավայրերի:
Բանախոսը հիշեցրել է՝ ««Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրը» սկսվել էր 2008թ-ից, սակայն մինչ այդ էլ հսկայական աշխատանք արվել էր, որով 60 հազար անօթևան ընտանքիներ բնակարան էին ստացել»: