23 նոր դեպք, 96 առողջացած, 5 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

23 նոր դեպք, 96 առողջացած, 5 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-08-10 14:36 , Общество, 188

23 նոր դեպք, 96 առողջացած, 5 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 23-ով՝ օգոստոսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 40433 -ի, բուժվածներինը՝ 96-ով՝ դառնալով 32 616, արձանագրվել է մահվան 5 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 796-ի։ Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ըստ աղբյուրի՝ մինչ օրս կորոնավիրուսով հիվանդ 228 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 5 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից հայտնում են, որ

«Պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ:

Նախորդ օրն իրականացվել է 340 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 176 354-ի:

Հայաստանյան իշխանությունների գնահատմամբ՝ արդեն արձանագրում ենք մահացության նվազող ցուցանիշ, միաժամանակ հորդորվում է դիմակ կրել, հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Лента

Рекомендуем посмотреть