Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է ևս 13 մարդ, 1 նոր դեպք է գրանցվել - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է ևս 13 մարդ, 1 նոր դեպք է գրանցվել

2020-08-10 18:05 , Общество, 974

Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է ևս 13 մարդ, 1 նոր դեպք է գրանցվել

Հայկական երկրորդ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր:

Միևնույն ժամանակ, COVID-19–ի ախտորոշմամբ 13 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:

Արցախում առ այսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 227-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 7 071 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть