26-ամյա երիտասարդը բազե է որսացել․ իրավապահները նրան գտել են - RadioVan.fm

Онлайн

26-ամյա երիտասարդը բազե է որսացել․ իրավապահները նրան գտել են

2020-08-10 19:26 , Право, 1318

26-ամյա երիտասարդը բազե է որսացել․ իրավապահները նրան գտել են

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզներn ապօրինի որս կատարելու կասկածանքով Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են ենթարկել 26-ամյա երիտասարդի՝ իր վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության փոխանցմամբ` ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Գամո» օդաճնշիչ հրացան, իսկ բեռնախցիկում՝ վիրավոր բազե:

Տղամարդը հայտնել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թռչունը որսացել է Հոռոմ գյուղի դաշտերում:

Հրացանը վերցվել է, իսկ թռչունը տեղափոխվել՝ անվտանգ վայր։

Նախապատրաստվում են նյութեր։

Лента

Рекомендуем посмотреть