Պատրաստ եմ ամեն ջանք գործադրել մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ամբողջ ներուժն իրագործելու․ Փաշինյանը և Սարգսյանը շնորհավորել են Լուկաշենկոյին վերընտրվելու առթիվ - RadioVan.fm

Онлайн

Պատրաստ եմ ամեն ջանք գործադրել մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ամբողջ ներուժն իրագործելու․ Փաշինյանը և Սարգսյանը շնորհավորել են Լուկաշենկոյին վերընտրվելու առթիվ

2020-08-10 18:57 , Политика, 824

Պատրաստ եմ ամեն ջանք գործադրել մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ամբողջ ներուժն իրագործելու․ Փաշինյանը և Սարգսյանը շնորհավորել են Լուկաշենկոյին վերընտրվելու առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ,

Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:

Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը:

Օգտվելով առիթից, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարoրություն»:

«Համոզված եմ, որ հայ-բելառուսական բազմակողմ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակի հաջողությամբ զարգանալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»,-Ալեքսանդր Լուկաշենկոյին հղած շնորհավորական ուղերձում էլ նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ առաջադրված 5 թեկնածուներից Ալեքսանդր Լուկաշոնկոն ստացել է քվեների 80.23%-ը: Այս արդյունքները լուրջ դժգոհությունների և զանգվածային ցույցերի առիթ են դարձել՝ 1994 թվականից երկիրը ղեկավարող Լուկաշենկոյին երկրի ղեկից հեռանալու կոչերով:

Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև: Արդյունքում ձերբակալվել է 3000 մարդ, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ և ցուցարարներ:

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է վերանայել Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Նա շեշտել է, որ ամեն ինչ կախված է Մինսկում իրավիճակի զարգացումից և իշխանությունների գործողություններից:

Лента

Рекомендуем посмотреть