7+6 մահ մեկ օրում, ամենաերիտասարդը՝ 67-ամյա տղամարդ է․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

7+6 մահ մեկ օրում, ամենաերիտասարդը՝ 67-ամյա տղամարդ է․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-08-11 13:47 , Общество, 959

7+6 մահ մեկ օրում, ամենաերիտասարդը՝ 67-ամյա տղամարդ է․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 160 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 541 մարդ, արձանագրվել է մահվան 7 դեպք։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր գրանցված դեպքերի թիվը 40 593 է, որից 33 157-ը ապաքինված, 803-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 234 է:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 7 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 6399 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 968 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 177 322-ի:

Նշենք՝ հայաստանյան իշխանությունների գնահատմամբ՝ արդեն արձանագրում ենք մահացության նվազող ցուցանիշ, միաժամանակ հորդորվում է դիմակ կրել, հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Лента

Рекомендуем посмотреть