Կորոնովիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկներին հանգստյան ուղեգրեր տրամադրեք․ Թանդիլյանը դիմել է Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Կորոնովիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկներին հանգստյան ուղեգրեր տրամադրեք․ Թանդիլյանը դիմել է Փաշինյանին

2020-08-11 15:37 , Политика, 864

Կորոնովիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկներին հանգստյան ուղեգրեր տրամադրեք․ Թանդիլյանը դիմել է Փաշինյանին

Միայն բառերով շնորհակալություն ասել բուժաշխատողներին այս ժամանակահատվածում իրենց կատարած աշխատանքի համար՝ բավարար չէ․ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։

«Այս ժամանակահատվածում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակը իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի՝ շարունակելու իրենց գործունեությունը։

Այս առաջարկը կյանքի կոչելով ոչ միայն կարևորվում է բուժաշխատողների կյանքն ու առողջությունը, այլև, խթանում է Հայսատանի Հանրապետությունում գործող հյուրնոցային բիզնեիսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում»,-վարչապետին ուղղված առաջարկը հիմնավորում է ընդդիմադիր պատգամավորը։

Лента

Рекомендуем посмотреть