Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար. Արտակ Զաքարյան - RadioVan.fm

Онлайн

Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար. Արտակ Զաքարյան

2020-08-11 18:51 , Политика, 883

Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար. Արտակ Զաքարյան

«Լուկաշենկոն՝ խոսելով Բելոռուսում տեղի ունեցող հետընտրական բալագանից, ըստ էության, անուղակի կերպով բացահայտեց նաև 2008 (չհաջողված) և 2018թթ. հայկական իշխանափոխության (որոշների կարծիքով՝ «հեղափոխության») իրողությունները։ Տեխնոլոգիական նմանությունները չափից դուրս շատ են»,-այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Հանրապետական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար։ Հայաստանում նրանց «մարմնավորող» կերպարներն արդեն չեն թաքցնում դժգոհությունները։Կարծում եմ, որ պատմաբաններն ապագայում բացահայտվող փաստերի ճնշման ներքո, գալու են այն եզրակացության, որ 2018թ. ապրիլին, Հայաստանի հանդեպ տեղի է ունեցել արտաքին քաղաքական դիվերսիա։ Այն՝ ինչը դեռևս չի հաջողվել իրականացնել Բելոռուսում»,-գրառումը եզրափակել է Արտակ Զաքարյանը։

Նշենք՝ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով 6-րդ անգամ երկրի ղեկավար է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով քվեների 80.23 տոկսը, ձայների քանակով երկորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է, նրա օգտին քվեարկել է 9.9 տոկոսը։

Վերընտրվելու առիթով Լուկաշենկոյին շնորհավորել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել հայ-բելառուս ժողովուրդների միջև հարաբերությունների ամբողջ ներուժն իրագործելու ուղղությամբ։

Ընտրություններից հետո Բելառուսում հակակառավարական բողոքի ալիք է բարձրացել։ Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, 1 անձ զոհվել է: Վերընտրված Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով: Նա ընդգծել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է երկրից։

Երկրում նախագահական ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին Եվրամիությունը (ԵՄ) հայտարարել է Բելառուսի հետ հարաբերությունները վերանայելու մասին, նշվել է նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть