Եւս մեկ անգամ ի ցույց է դրվում Թուրքիայի «անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ»․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ «Սևրը պատռելու» Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը - RadioVan.fm

Онлайн

Եւս մեկ անգամ ի ցույց է դրվում Թուրքիայի «անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ»․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ «Սևրը պատռելու» Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը

2020-08-11 19:37 , Политика, 971

Եւս մեկ անգամ ի ցույց է դրվում Թուրքիայի «անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ»․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ «Սևրը պատռելու» Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում «այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ»։

Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության՝ Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով Հայաստանի իշխանությունների հայտարարություններին առնչությամբ արձագանքին։

Նշենք Թուրքիան հայտարարել էր, թե «թուրք ժողովուրդը պատռել է Սևրը և նետել պատմության աղբամանը»։ Նշվել էր, թե «1920թ-ի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագիրը, որը Առաջին համաշխարհային պատերազմի վերջին ուղղված էր ոչնչացնելու իրենց հայրենիքի անկախությունն ու ինքնիշխանությունը, հանդիսանում է մի փաստաթուղթ, որում բացահայտվեցին ներխուժման պլանները»։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության խոսնակի` զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը «առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից»:

Աննա Նաղդալյանը շեշտում է` Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել: Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը, նրա համոզմամբ, ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար։

Лента

Рекомендуем посмотреть