ՀՀ-ում այսօր լրացող արտակարգ դրությունը 5-րդ անգամ երկարաձգվեց՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում այսօր լրացող արտակարգ դրությունը 5-րդ անգամ երկարաձգվեց՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ

2020-08-12 14:39 , Политика, 1162

ՀՀ-ում այսօր լրացող արտակարգ դրությունը 5-րդ անգամ երկարաձգվեց՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ

Հայաստանում արդեն արդեն 5-րդ անգամ մեկ ամսով կերկարաձգվի այսօր լրացող արտակարգ դրության ռեժիմի ժամկետը․ որոշումը այսօր ընդունվեց կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում։

Ընդգծվեց, որ այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել այս տարվա մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար, դեռևս պահպանվում են, ու, որ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ կորոնավիրուսի դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա։

Այսպիսով հանրապետությունը մինչև սեպտեմբերի 11-ը կգտնվի արտակարգ դրության ռեժիմում, սակայն հանրահավաքների ու հանրային միջոցառումների, երկիր մուտքի արգելքների վերացմամբ․ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են գալ մեր երկիր, մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չիրականացվի հոսպիտալացում, ապա նա 14 օր պետք է ինքնամեկուսանա, սակայն նորամուծություն կա, 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստ, և բացասական արդյունքի դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը կփոխվի:

Միաժամանակ հանրապետության ամբողջ տարածքում վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանումով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանած կարգով և պահանջներին համապատասխան՝ դիմակ կրել և, առնվազն, 1.5 մետր ֆիզիկական հեռավորույուն պահել:

Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանացային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանք թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի սահմանած կանոնները:

Կառավարության արտահերթ նիստում հարցի քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Հավելեն՝ Ազգային ժողովն (ԱԺ) առաջիկա ժամերի ընթացքում կհրավիրի հատուկ նիստ, որի ընթացքում մանրամասն կքննարկվեն արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագծում տեղ գտած մեղմացումները։

«Սա 5-րդ և հույս ունենանք՝ վերջին երկարաձգումն է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть