Երկրաշարժ՝ Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք․ 3-4 բալով զգացվել է նաև Հայաստանում - RadioVan.fm

Онлайн

Երկրաշարժ՝ Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք․ 3-4 բալով զգացվել է նաև Հայաստանում

2020-08-12 14:47 , Общество, 1087

Երկրաշարժ՝ Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք․ 3-4 բալով զգացվել է նաև Հայաստանում

Այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Лента

Рекомендуем посмотреть