Աշխարհի 215 երկրում վերջին 1 օրում կորոնավիրուսից 1725 մարդ է մահացել, միայն՝ 129-ը Ռուսաստանում - RadioVan.fm

Онлайн

Աշխարհի 215 երկրում վերջին 1 օրում կորոնավիրուսից 1725 մարդ է մահացել, միայն՝ 129-ը Ռուսաստանում

2020-08-12 15:56 , Мир, 923

Աշխարհի 215 երկրում վերջին 1 օրում կորոնավիրուսից 1725 մարդ է մահացել, միայն՝ 129-ը Ռուսաստանում

Աշխարհի 215 երկրում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) վարակվածների ընդհանուր թիվն այս պահին մոտենում է 20 մլն 553 հազարին, որից մահացել է 746 640-ը, ապաքինվել՝ շուրջ 13 մլն 465 հազար մարդ։

Ըստ worldometers միջազգային պորտալի՝ վարակվածության բարձր ցուցանիշներով առաջին տեղում շարունակում է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որին հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը։

Ի դեպ, միայն վերջին մեկ օրում աշխարհում գրանցված 1725 մահերից 129-ը բաժին է հասնում Ռուսաստանին։

Ավելի քան 145 մլն 941 հազար բնակչություն ունեցող այս երկրում մահվան դեպքերն արդեն 15 260-ի է հասել, հիվանդությունը հաստատվել է 902 701 մարդու մոտ, որից 710 298-ը ապաքինվել են։

Հիշեցնենք՝ Ռուսաստանում երեկ գրանցվեց կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում առաջին պատվաստանյութը։ Այն մշակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում։ Մարդու ադենովիրուսի վրա հիմնված վեկտորային պատվաստանյութը փորձարկվել է մի քանի կենդանական տեսակների, իսկ ավելի ուշ՝ կամավորների երկու խմբի վրա:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի երկու շաբաթից։ Ինչպես հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատվաստման գործընթացը կամավորության սկզկբունքով է լինելու:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть