Ապօրինի պատշգամբ կառուցած Երևանի բնակիչը սպառնացել է քանդելու դեպքում ցած նետել երեխային - RadioVan.fm

Онлайн

Ապօրինի պատշգամբ կառուցած Երևանի բնակիչը սպառնացել է քանդելու դեպքում ցած նետել երեխային

2020-08-12 20:16 , Право, 1766

Ապօրինի պատշգամբ կառուցած Երևանի բնակիչը սպառնացել է քանդելու դեպքում ցած նետել երեխային

Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:

Այդ մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ նշելով, որ դեպքի վայր են մեկնել գերատեսչության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները։ Բնակչի հետ հոգեբանական զրույց է անցկացվել, արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Այսօր ավելի վաղ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ Արաբկիրում նշյալ հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել», ինչը վարչական շրջանի ղեկավարությունը ոստիկանության աջակցությամբ ապամոնտաժում է։

Лента

Рекомендуем посмотреть