Վերջին 1 օրում Covid-19-ից աշխարհում արձանագրված 1453 մահերից 737-ը Մեխիկոյում է - RadioVan.fm

Онлайн

Վերջին 1 օրում Covid-19-ից աշխարհում արձանագրված 1453 մահերից 737-ը Մեխիկոյում է

2020-08-13 15:30 , Мир, 876

Վերջին 1 օրում Covid-19-ից աշխարհում արձանագրված 1453 մահերից  737-ը Մեխիկոյում է

Աշխարհի 215 երկրում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) վարակվածների թիվը վերջին մեկ օրում աճել է 283 հազարով, մահվան 1453 նոր դեպք է գրանցվել։

Worldometers միջազգային պորտալի տվյալներով՝ նախորդ տարեվերջին ի հայտ եկած հիվանդության առ այսօր հաստատված դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 20 մլն 837 հազարին, որից մահացել է 747 863-ը, ապաքինվել՝ շուրջ 13 մլն 729 հազար մարդ։ Վարակվածության բարձր ցուցանիշներով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որին հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը։

Ի դեպ, միայն վերջին մեկ օրում աշխարհում գրանցված 1453 մահերից 737-ը բաժին է հասնում Մեխիկոյին, որը վարակվածության աճի ցուցանիշներով սանդղակում 7-րդն է։

Ավելի քան 129 մլն 88 հազար բնակչություն ունեցող այս երկրում մահվան դեպքերն արդեն 54 666-ի է հասել, հիվանդությունը հաստատվել է 498 380 մարդու մոտ, որոնցից 336 635-ը ապաքինվել են։

Лента

Рекомендуем посмотреть