Ռուսաստանում բժիշկները անվստահություն են հայտնել կորոնավիրուսի դեմ այդ երկրում գրանցված պատվաստանյութի առնչությամբ - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանում բժիշկները անվստահություն են հայտնել կորոնավիրուսի դեմ այդ երկրում գրանցված պատվաստանյութի առնչությամբ

2020-08-14 15:54 , Мир, 1196

Ռուսաստանում բժիշկները անվստահություն են հայտնել կորոնավիրուսի դեմ այդ երկրում գրանցված պատվաստանյութի առնչությամբ

Նոր կորոնավիրուսի (Covid-19) դեմ ռուսական պատվաստանյութի առնչությամբ բժիշկների վերաբերմունքը պարզելու համար Ռուսաստանում «Բժշկի տեղեկատու» ծառայությունը հարցումներ է անցկացրել։

Դրանց համաձայն, ըստ rbc-ի, մասնագետների մեծ մասը անվստահություն է հայտնել։

Այսպես, ավելի քան 3000 բժիշկներից միայն 24%-ն է համաձայնել ստանալ այդ պատվաստանյութը։ 66%-ը պնդել է, թե չի վստահում, քանի որ դրա արդյունավետության վերաբերյալ բավարար ապացույցներ չունի, 48% էլ թերահավատորեն է վերաբերվում` փաստելով, որ այն ստեղծվել է ռեկորդային արագությամբ։

Հիշեցնենք՝ երեքշաբթի Ռուսաստանը հատարարեց կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցելու մասին։ Այն մշակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում։ Հաղորդվել է, որ մարդու ադենովիրուսի վրա հիմնված վեկտորային պատվաստանյութը փորձարկվել է մի քանի կենդանական տեսակների, իսկ ավելի ուշ՝ կամավորների երկու խմբի վրա:

Այնուամենայնիվ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում, քննադատվում է դրա արտադրությունը սկսելու որոշումը: Փորձագետների կարծիքով, երկու ամսվա փորձարկումը չի կարելի անվանել ամբողջական, և իրականում Ռուսաստանը փորձարկումներ է իրականացնում բնակչության վրա:

Մինչդեռ, Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Sputnik V («Սպուտնիկ Վի») անվանումը ստացած պատվաստանյութի առաջին խմբաքանակները կարտադրվեն երկու շաբաթվա ընթացքում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть