Հակառակորդն արկակոծել է հայկական դիրքերը - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդն արկակոծել է հայկական դիրքերը

2016-12-12 23:55 , Общество, 775

Հակառակորդն արկակոծել է հայկական դիրքերը

Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հորադիզ/ ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը առաջնային գծի մի շարք հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այս պահի դրությամբ շփման գոտու ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է»,-ասված է Արցախի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть