ՀՀ էկոնոմիկայի նախարարը ասուլիսին առանց դիմակ ներկայանալու համար տուգանվել է - RadioVan.fm

Онлайн

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ասուլիսին առանց դիմակ ներկայանալու համար տուգանվել է

2020-08-14 19:03 , Политика, 945

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ասուլիսին առանց դիմակ ներկայանալու համար տուգանվել է

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպումը սկսել է ներողություն խնդրելով՝ աշխատասենյակից ուղիղ մամլո սրահ առանց դիմակի գնալու համար։

Խաչատրյանն իր դիմակի մասին հիշել է միայն այն բանից հետո, երբ մամուլի խոսնակ Աննա Օհանյանը լրագրողներին խնդրել է խստորեն պահպանել հակահամաճարական կանոնները։

Թեև նախարարը մի քանի վայրկյան անց շտկել է խախտումը, այնուամենայնիվ, այն անհետևանք չի մնացել։

Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունում կազմվել է կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Մամլո խոսնակը ներողություն խնդրելով՝ ընդգծում է՝ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»։

Նշենք՝ դիմակի կրման պահանջի խախտման համար նախատեսված տուգանքը 10 հազար դրամ է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть