Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոր արշավ է նախաձեռնել այն կրում է #Հայաստանըսերէ #ՀանգստացիրՀայաստանում #VisitArmenia #Armenialove խորագիրը։
Նրա ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ արշավի առաջին կանգառը Արցախն է ընտրվել։
«Արցախ այցելությունը սկսեք Դադիվանքից․ այստեղ դուք կզգաք հավատքի զորությունը, կառույցի վեհությանն ու դրախտային բնությանն էլ կսիրահարվեք»,-խորհուրդ է տալիս Աննա Հակոբյանը։
«Դադիվանքը կարծես հայ ժողովրդի պատմությունը լինի՝ եկեղեցու տեսքով․ նրան բազմիցս փորձել են ավերել, ոչնչացնել, բայց դա երբեք ու ոչ ոքի չի հաջողվել ու 9-րդ դարի վանական համալիրն այսօր էլ կանգուն է ու խրոխտ կեցվածքով դիմավորում է զբոսաշրջիկներին ու հավատացյալներին»,-գրել է նա՝ հրապարակելով նաև Դադիվանքում արված իր լուսանկարները։