Հիդրոմետը նախազգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

Հիդրոմետը նախազգուշացնում է

2016-12-13 21:55 , Общество, 789

Հիդրոմետը նախազգուշացնում է

Դեկտեմբերի 14-ին Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` հիմնականում ձյան տեսքով, միայն Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում և Երեւանի ցածրադիր գոտում առավոտյան տեղումները դեռ կլինեն թաց ձյան և ձնախառն անձրեւի տեսքով, կեսօրից հետո վերածվելով ձյան: Շիրակում, Արագածոտնում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում և Վայոց ձորում սպասվող ձյունը լինելու է բավականին ինտենսիվ, ուղեկցվելու է բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին՝ մերկասառույցով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից՝ վարորդներին հորդորելով նշված մարզեր երթեւեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Лента

Рекомендуем посмотреть