69 համարի միկրոավտոբուսները դուրս կգան երթուղուց - RadioVan.fm

Онлайн

69 համարի միկրոավտոբուսները դուրս կգան երթուղուց

2016-12-13 20:55 , Общество, 843

69 համարի միկրոավտոբուսները դուրս կգան երթուղուց

2016թ. դեկտեմբերի 15-ից դադարեցվելու է Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.69 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Այդ մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից՝ նշելով, որ տվյալ երթուղու ուղեւորները կարող են օգտվել երթուղու ուղեգիծն ամբողջությամբ կրկնող ավտոբուսային հ.հ.8, 26, 53, 63 երթուղիների ծառայությունից։

Հիշեցնենք, որ 69 համարի միկրոավտոբուսները սպասարկում են Նոր Նորքի 9-րդ զ-ծ (սկ. կ.)-Վիլնյուսի-Ավետիսյան-Դ. Բեկի-Մուրադյան փող-ներ-Գայի — Մյասնիկյան պող-ներ-Աբովյան պուր.-Աբովյան-մ/կ «Երիտասարդական» (վերջ. կ.) երթուղին:

Лента

Рекомендуем посмотреть