Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտը կտան համալիրում - RadioVan.fm

Онлайн

Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտը կտան համալիրում

2016-12-14 19:55 , Общество, 785

Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտը կտան համալիրում

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտի արարողությունը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ.

«Արմեն Երիցյանը մեծ ավանդ է ունեցել մեր երկրի պետականաշինության գործում: Երկար տարիներ աշխատելով Հայաստանի ոստիկանության համակարգում, այնուհետև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ նա իր հարուստ փորձն ու գիտելիքն ամբողջովին ծառայեցրել է այդ ոլորտների բարեփոխմանն ու զարգացմանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արմեն Երիցյանի ընտանիքին, նրա հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է վարչապետի ցավակցական խոսքում:

Лента

Рекомендуем посмотреть