Հունվարի 1-ից շրջանառությունից կհանվեն աշխատանքային գրքույկները - RadioVan.fm

Онлайн

Հունվարի 1-ից շրջանառությունից կհանվեն աշխատանքային գրքույկները

2016-12-14 19:35 , Общество, 803

Հունվարի 1-ից շրջանառությունից կհանվեն աշխատանքային գրքույկները

Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ից շրջանառությունից դուրս կբերվեն աշխատանքային գրքույկները, գործատուները դրանք պետք է ներկայացնեն համապատասխան լիազոր մարմին:

«Այդ լիազոր մարմինը պետք է բոլոր աշխատանքային գրքույկները սկանավորի, դրանցում առկա տեղեկատվությունը մուտքագրի պետական միասնական տեղեկատվական համակարգ: Լիազոր մարմին է սահմանված Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Եթե մենք պատկերացնում ենք, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ապա ակնհայտ է, որ սա բավական լուրջ ծանրաբեռնվածություն է լինելու ծառայության վրա»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Лента

Рекомендуем посмотреть