Վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը. ջուր չի լինի Կենտրոնում եւ Էրեբունիում - RadioVan.fm

Онлайн

Վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը. ջուր չի լինի Կենտրոնում եւ Էրեբունիում

2016-12-14 17:35 , Общество, 891

Վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը. ջուր չի լինի Կենտրոնում եւ Էրեբունիում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ դեկտեմբերի 14-ին Ադոնցի փողոցում, շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ կատարելիս վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը: Վթարի հետևանքով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Հերացի փողոց, Բժկական համալսարան, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր ու հարակից բժշկական հաստատություններ, Այգեստանի 9-11 փողոցներ, Սարի Թաղի 1-10 շարքեր, Որմնադիրների 1-2 փողոցներ՝ իրենց նրբանցքներով, Օստրովսկու փողոց, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3 համարներ, Ծխախոտագործների փողոցի 110-180 համարներ:

Ընկերությունից հայտնում են, որ ընթանում են ջրատարի վերանորոգման աշխատանքներ, որոնք, հաշվի առնելով վթարի բարդությունն ու եղանակային պայմանները, նախատեսվում է վերացնել 36 ժամվա ընթացքում:

«Երեւան Ջուր»-ը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Лента

Рекомендуем посмотреть