ԿԳՄՍ նախարարը համապետական ծնողական ժողով է հրավիրում - RadioVan.fm

Онлайн

ԿԳՄՍ նախարարը համապետական ծնողական ժողով է հրավիրում

2020-08-25 15:10 , Образование, 1588

ԿԳՄՍ նախարարը համապետական ծնողական ժողով է հրավիրում

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին՝ ժամը 20:00-ին, համապետական ծնողական ժողով է հրավիրում։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ: Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»,- ասվում է գրառման մեջ։

ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուս.հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել, որը պարտադիր է բոլորի համար: Դպրոցներում դասերը կվերսկսեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կգնան ամսի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ:

Նախատեսվում է, որ աշակերտները դասերին պետք է դիմակ կրեն, դասամիջոցի դուրս չեն գալու, գրատախտակի մոտ չեն կանչվելու։ Կան նաև մի շարք այլ սահմանափակումներ, ինչը հարցեր է առաջացրել հանրության շրջանում։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում դասերը կանցկացվեն 20 աշակերտից ոչ ավելի դասարաններում։ 20-ից ավելի սովորող ունեցող դասարանը կբաժանվի 2 մասի:

Лента

Рекомендуем посмотреть