ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ«Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը միասնական ծրագրերի քննարկման փուլում են. «Ես Սեյրան Օհանյանի հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, մենք նույն ձև ենք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, դուրս գալու ելքերը և առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որտեղ կհայտարարի իր մուտքը քաղաքականություն և մենք համագործակցելու ենք նրա հետ»,-այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես կգա հայտարարությամբ: