«Ամոթ նրանց»․ Փարիզում պղծել են Կոմիտասի արձանը - RadioVan.fm

Онлайн

«Ամոթ նրանց»․ Փարիզում պղծել են Կոմիտասի արձանը

2020-08-31 16:03 , Культура, Шоу бизнес, 1189

«Ամոթ նրանց»․ Փարիզում պղծել են Կոմիտասի արձանը

Փարիզում պղծել են Կոմիտաս Վարդապետի արձանը` գրելով՝ «Կեղծիք է»։

«Մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»,- տարածած հայտարարությունում նշում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից՝ խստորեն դատապարտելով ու ժխտողականության դրսևորում որակելով արձանի պղծումը։

Վանդալիզմին անդրադարձել է նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն.
«Ամոթ նրանց, ովքեր անտարբերություն են դրսևորել Կոմիտասի արձանի պղծման նկատմամբ, ովքեր ցանկանում են վերաշարադրել պատմությունը, ովքեր ուշադրություն չեն դարձնում հազարավոր հայերի մահվանը»:

Лента

Рекомендуем посмотреть