Մայրը՝ կախված, երեխաները՝ մահացած. ողբերգական դեպք Սպիտակում - RadioVan.fm

Онлайн

Մայրը՝ կախված, երեխաները՝ մահացած. ողբերգական դեպք Սպիտակում

2016-12-19 15:15 , Общество, 839

Մայրը՝ կախված, երեխաները՝ մահացած. ողբերգական դեպք Սպիտակում

Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի շենքերից մեկի շքամուտքում այսօր հայտնաբերել են տանտիրուհու՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ երեխաներին՝ մահացած։ Դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, քրեագետներ եւ դատաբժիշկներ։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների մահվան պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները։ Քննության արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։

Նախնական տվյալներով՝ կինն իր երեխաների հետ նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով։ 45-ամյա Մ. Հովհաննիսյանը Սարալանջ գյուղի դպրոցում աշխատել է որպես քիմիայի ուսուցչուհի:

Лента

Рекомендуем посмотреть