Էջմիածնում դիմակ չկրելու հարցի շուրջ քաշքշուկի հետևանքով 38-ամյա տղամարդը ձերբակալվել է, 3 ոստիկան տուժող են ճանաչվել - RadioVan.fm

Онлайн

Էջմիածնում դիմակ չկրելու հարցի շուրջ քաշքշուկի հետևանքով 38-ամյա տղամարդը ձերբակալվել է, 3 ոստիկան տուժող են ճանաչվել

2020-09-01 18:46 , Право, 1160

Էջմիածնում դիմակ չկրելու հարցի շուրջ քաշքշուկի հետևանքով 38-ամյա տղամարդը ձերբակալվել է,  3 ոստիկան տուժող են ճանաչվել

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախօրեին՝ օգոստոսի 31-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ խոսել է վիրավորական և արհամարհական տոնով, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հրաժարվել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որից հետո ձեռքով մեկ անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այդ ընթացքում նշված քաղաքացին մեկ այլ ոստիկանի նկատմամբ ևս բռնություն է գործադրել՝ քաշքշելով նրան, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք:

Քննչական կոմիտեից նշում են, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: 3 ոստիկան տուժող են ճանաչվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 38-ամյա քաղաքացին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть