Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային /Գյուլիստան/ հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ գնդացիրներից, УТЕС տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:
Արցախի ռազմական գերատեսչությունը վստահեցնում է, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացնել են իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ կանխարգելիչ գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: