Կայացել է My Way Airlines-ի Երևան-Սկոպյե առաջին չվերթը՝ Հյուսիսային Մակեդոնիա տեղափոխելով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին - RadioVan.fm

Онлайн

Կայացել է My Way Airlines-ի Երևան-Սկոպյե առաջին չվերթը՝ Հյուսիսային Մակեդոնիա տեղափոխելով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին

2020-09-03 21:18 , Экономика, финансы, 1533

Կայացել է My Way Airlines-ի Երևան-Սկոպյե առաջին չվերթը՝ Հյուսիսային Մակեդոնիա տեղափոխելով  Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով երեկոյան 5-ին, Երևան-Սկոպյե (Հյուսիսային Մակենդոնիա) առաջին չարտերային թռիչքն է իրականացրել My Way Airlines ավիաընկերությունը:

Ավիաընկերությունից տեղեկացնում են, որ չվերթի առաջին ուղևորները Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներն են եղել, ովքեր Սկոպյեյում ընկերական հանդիպում են ունենալու Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ:

May Way Airlines-ը հայ մարզիկներին հաջողություն և հետագա հաղթանակներ է մաղթում:

Նշենք՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա -Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Շիրակ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա):

Հավելենք, որ չինական Hualing Group ընկերության կողմից հիմնադրված վրացական My Way Airlines ավիաընկերությունն առաջին չվերթն իրականացրել է 2018 թվականի ապրիլի 1-ին՝ ուղևորներին տեղափոխելով Թբիլիսիից Թեհրան:

Ավիաընկերության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ընկերությանը Օդային օպերատորի վկայագիր (AOC) և շահագործման լիցենզիա (OL) է շնորհվել 2018-ի սկզբին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть