Ամանորի առթիվ դեկտեմբերի 1-ից Հայ օգնության ֆոնդի կողմից մեկնարկած «Շոկոլադի բանկ» նախաձեռնության արդյունքում արդեն հավաքվել է 400կգ կոնֆետ: Նախնական թիրախը 500կգ է: Հավաքագրված քաղցրավենիքներից ամանորյա փաթեթներ են պատրաստվելու ու բաժանվելու Գյումրիում տնակներում բնակվող երեխաների համար: Նախաձեռնության նպատակն է հանրության ուշադրությունն ուղղել Գյումրու անօթեւան ընտանիքների խնդիրների վրա:
Նախաձեռնությունը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 23-ը: Գյումրեցի փոքրիկներին տոն պարգեւել ցանկացողները «Շոկոլադի բանկ»-ը համալրելու համար կարող են այցելել «Հայ օգնության ֆոնդի» գրասենյակ(հասցեն՝Խորենացի 22՝ Անգլիական այգու մուտքի հարեւանությամբ):
Նշենք, որ «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունն, իրականացվում է 2-րդ անգամ: 2014թ. քաղաքացիների ջանքերով հավաքագրված 500կգ կոնֆետը, ինչպես նաև խաղալիքներն ու հագուստը բաշխվեց Տավուշի մարզի սահմանամերձ 9 գյուղերի 265 ընտանիքիներին:
Ստորեւ՝ տեսանյութ-հաշվետվությունը.