Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը պարտվողական է․ Դավութօղլու - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը պարտվողական է․ Դավութօղլու

2020-09-07 20:45 , Мир, 943

Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը պարտվողական է․ Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն «Reuters» միջազգային լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական վիճակին՝ քննադատելով երկրի վարած թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականությունը։

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Դավութօղլուն մասնավորապես ասել է, որ իր քաղաքական փորձառությունը հուշում է, որ պետք չէ հույս դնել քաղաքականության ռացիոնալության վրա։

Նախկին վարչապետի կարծիքով՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր կոալիցիայի համար շատ դժվար է մինչև 2023 թվականը գոյատևել և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիից Էրդողանն ամեն տեսակ անակնկալ կարող է սպասել։

Ըստ Դավութօղլուի մեկնաբանության՝ Թուրքիայում միշտ իշխանության են գալիս այն ուժերը, որոնք մինչ այդ ուժեղ ճնշումների են ենթարկվել, այնպես ինչպես՝ Մենդերեսի, Դեմիրելի, Էջևիթի, Էրբաքանի և հենց Էրդողանի պարագայում էր։ Հիմա Ահմեթ Դավութօղլուն կարծում է, որ իրենց քաղաքական ուժն է ենթարկվում ճնշումների և հավանականությունը մեծ է, որ իրենք կլինեն հաջորդ իշխանական ուժը։

Արտաքին քաղաքականության տեսանկյունից Դավութօղլուն շեշտել է, որ դիվանագիտության ասպարեզում Թուրքիան շատ վատ վիճակում է և Հունաստանի, Եվրոպական միության հետ չի կարողանում պատշաճ բանակցություններ վարել։

Ընդհանուր առմամբ նախկին վարչապետը Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը պարտվողական է որակել։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախկին վարչապետը շուրջ 1 տարի առաջ լքեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը՝ հայտարարելով, որ առաջնորդները կտրվել են իրականությունից

Лента

Рекомендуем посмотреть