Երկու մանկահասակ երեխաներին կոշտ առարկայով խեղդել են. մայրն ավելի ուշ է մահացել. նոր մանրամասներ (ֆոտո) - RadioVan.fm

Онлайн

Երկու մանկահասակ երեխաներին կոշտ առարկայով խեղդել են. մայրն ավելի ուշ է մահացել. նոր մանրամասներ (ֆոտո)

2016-12-22 23:35 , Общество, 867

Երկու մանկահասակ երեխաներին կոշտ առարկայով խեղդել են. մայրն ավելի ուշ է մահացել. նոր մանրամասներ (ֆոտո)

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Սպիտակում երկու մանկահասակ երեխաների սպանության եւ 45-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաշվի առնելով դեպքի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննիչի մասնակցությամբ կատարված դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների համաձայն՝ երեխաների մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական ասֆիքսիան, որն առաջացել է կոշտ առարկայով պարանոցների օրգանների սեղմման հետեւանքով։ Իսկ 45-ամյա կնոջ՝ Մ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել կախվելու հետեւանքով առաջացած մեխանիկական ասֆիքսիան։ Ըստ փորձագետների՝ երեխաները մահացել են ավելի վաղ, քան նրանց մայրը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սպիտակի բնակելի շենքերից մեկի շքամուտքում կին է ինքնասպան եղել։ Դեպքի վայրում՝ շքամուտքում, հայտնաբերվել է 1971թ. ծնված Մ.Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ՝ 5 եւ 7 տարեկան երեխաները՝ մահացած։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքերը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ կինը «դեպրեսիվ սինդրոմ՝ արտահայտված ընկճվածությամբ» ախտորոշմամբ 13.02.2014թ. հաշվառված է եղել Սպիտակի ԲԿ հոգեբուժական կաբինետում եւ նրան հատկացվել են անտիդեպրեսիոն եւ հոգեմետ դեղեր:

Лента

Рекомендуем посмотреть