ԴԱՀԿ կողմից արգելանքի մասին քաղաքացիները կտեղեկացվեն հաղորդագրությամբ - RadioVan.fm

Онлайн

ԴԱՀԿ կողմից արգելանքի մասին քաղաքացիները կտեղեկացվեն հաղորդագրությամբ

2016-12-22 21:25 , Общество, 780

ԴԱՀԿ կողմից արգելանքի մասին քաղաքացիները կտեղեկացվեն հաղորդագրությամբ

ԴԱՀԿ ծառայության կողմից գույքի կամ հաշվի արգելանքի մասին այսուհետև քաղաքացին կարող է հեշտությամբ նույն պահին տեղեկացվել հաղորդագրության միջոցով, որը կստանա՝ զանգահարելով 060570402 համարին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Նախկինում շատ քաղաքացիներ դժգոհում էին, որ արգելանքի մասին տեղեկատվությունը ստանում են օրեր անց: Հիմա միասնական օպերատորի միջոցով, զանգահարելով 060570402, հավաքելով հանրային ծառայության համարանիշը, որը կարող է լինել ID քարտի կամ սոցիալական քարտի համարանիշը՝ քաղաքացին անմիջապես կստանա արգելանքի մասին հաղորդագրություն»,- այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասե; է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարը նշել է, որ նման համակարգ ներդրվելու է նաև ոստիկանությունում, որպեսզի քաղաքացին վարչական իրավախախտման մասին ևս անմիջապես տեղեկացվի:

Лента

Рекомендуем посмотреть