Գյումրեցի 3 ուսուցչի կորոնավիրուսի կրկնաթեստը դրականից բացասականի է վերափոխվել․ պատգամավորը նախարարից պարզաբանում է պահանջել - RadioVan.fm

Онлайн

Գյումրեցի 3 ուսուցչի կորոնավիրուսի կրկնաթեստը դրականից բացասականի է վերափոխվել․ պատգամավորը նախարարից պարզաբանում է պահանջել

2020-09-11 15:11 , Политика, 889

Գյումրեցի 3 ուսուցչի կորոնավիրուսի  կրկնաթեստը դրականից բացասականի է վերափոխվել․ պատգամավորը նախարարից պարզաբանում է պահանջել

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Գյումրիում ուսուցիչների թեստավորման առնչությամբ ծագած որոշ խնդիրների առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պարզաբանում պահանջելու մասին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Ինչպես մամուլից հայտնի է, Գյումրու թիվ 29 դպրոցի 65 աշխատակից թեստավորվել են և 8-ի մոտ ստացվել է COVID 19-ի դրական պատասխան:

Աշխատակիցներից երեքն անմիջապես որոշել են կրկնակի թեստ հանձնել Գյումրի բժշկական կենտրոնում գործող մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկի մասնաճյուղում, ու մեկ օրվա տարբերությամբ կրկնաթեստի պատասխանները եղել են բացասական։

Սակայն աշխատակիցներին տեղեկացրել են, որ պարետատունը հիմք է ընդունում առաջին թեստի պատասխանը և նրանք ստիպված են ինքնամեկուսանալ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պարզաբանում եմ պահանջել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

Հիշեցնենք՝ հանրակրթական դպրոցներում նախքան դասերի մեկնարկը՝ այն է՝ սեպտեմբերի 14-ը, անձնակազմը՝ շուրջ 30 հազար մանկավարժ և վարչական աշխատող, նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստ պետք է հանձնի:

Лента

Рекомендуем посмотреть