Առաջարկվում է 27 տարին լրացած չծառայածներին ազատել քրեական հետապնդումից՝ պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է 27 տարին լրացած չծառայածներին ազատել քրեական հետապնդումից՝ պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում

2020-09-11 17:01 , Политика, 1042

Առաջարկվում է 27 տարին լրացած չծառայածներին ազատել քրեական հետապնդումից՝ պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝

27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»,-ասված է Մխիթար Հայրապետյանի գրառման մեջ։

Նշենք՝ շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 135-260 հազար /առանց եկամտահարկի/ ՀՀ դրամ` կախված մարտական հերթապահության ընդգրկվածությունից, զորամասի տեղակայման վայրից եւ կատարվող խնդիրների առանձնահատկություններից:

Лента

Рекомендуем посмотреть