Պարտքի դիմաց գյուղացիներին տրված «ռոքֆորը» կվաճառվի մատչելի գներով - RadioVan.fm

Онлайн

Պարտքի դիմաց գյուղացիներին տրված «ռոքֆորը» կվաճառվի մատչելի գներով

2016-12-23 13:05 , Общество, 830

Պարտքի դիմաց գյուղացիներին տրված «ռոքֆորը» կվաճառվի մատչելի գներով

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներներում հատուկ տաղավարներ կտրամադրի ճամբարակցիներին` մթերված կաթի դիմաց «Աշտարակ կաթ» ընկերության կողմից տրամադրված «ռոքֆոր» տեսակի պանրի իրացմանն աջակցելու նպատակով:

Պանիրն իրացվելու է շուկայականից անհամեմատ մատչելի գներով՝ կգ-ը՝ 3000 դրամով: Այդ մասին «Ռադիովան»-ի հետ զրույցում վստահեցրել է տոնավաճառի կազմակերպիչներից Դանիելը:

Գյուղատնտեսական տոնավավաճառները, նշենք, Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 30-ը կգործեն ամենօրյա ռեժիմով:

Лента

Рекомендуем посмотреть