107 նոր դեպք, 34 առողջացած, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

107 նոր դեպք, 34 առողջացած, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-09-14 15:10 , Общество, 990

107 նոր դեպք, 34 առողջացած, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 107 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 34 մարդ, արձանագրվել է մահվան 3 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 45 969 դեպք է արձանագրվել, որից 41 693-ը ապաքինված, 919-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով հիվանդ 282 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 3 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 67 (կին), 73 (կին) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 2631 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 240 943-ի։

Лента

Рекомендуем посмотреть