Տնտեսական ճգնաժամի ֆոնին Փաշինյանը լավ լուր ունի՝ ելակ-մոշ-հաղարջի արտահանումը աճել է 166%-ով - RadioVan.fm

Онлайн

Տնտեսական ճգնաժամի ֆոնին Փաշինյանը լավ լուր ունի՝ ելակ-մոշ-հաղարջի արտահանումը աճել է 166%-ով

2020-09-14 15:24 , Экономика, финансы, 136

Տնտեսական ճգնաժամի ֆոնին Փաշինյանը լավ լուր ունի՝ ելակ-մոշ-հաղարջի արտահանումը աճել է 166%-ով

«Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես օրինակ նշելով, որ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166%-ով, արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք:

«Կարևոր նրբությունն այստեղ այն է, որ արտահանվող արտադրանքը հիմնականում արտադրվում է ջերմոցային տնտեսություններում:

Այսինքն՝ մի կողմից գործ ունենք ջերմոցային տնտեսությունների զարգացման հետ, մյուս կողմից էլ այստեղ արտադրվող բերքը կախվածության մեջ չէ եղանակային պայմաններից եւ ինչպես առիթ եմ ունեցել նշելու, այստեղ տնտեսվարողը ոչ թե սպասում է, թե ինչքան բերք կլինի այս տարի, այլ պլանավորում է, թե ինչքան է իրեն անհրաժեշտ եւ արտադրում է ուղիղ այդքան:

Նույն տրամաբանությամբ՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումը աճել է 62 տոկոսով. արտահանվել է 3.2 միլիոն դոլարի արտադրանք: Աճել է նաև ծաղիկների արտահանումը՝ 16.9 տոկոսով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք:

Ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5 տոկոսով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք»,-գրել է վարչապետը։

Лента

Рекомендуем посмотреть