33-ամյա կինը դատարանի առաջ է՝ անչափահաս դստեր նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ ամուսնուն անհիմն մեղադրելու համար - RadioVan.fm

Онлайн

33-ամյա կինը դատարանի առաջ է՝ անչափահաս դստեր նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ ամուսնուն անհիմն մեղադրելու համար

2020-09-14 15:27 , Право, 1229

33-ամյա կինը դատարանի առաջ է՝ անչափահաս դստեր նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ  ամուսնուն անհիմն մեղադրելու համար

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա կնոջ կողմիցսուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործինախաքննությունը:

«Քննությամբ պարզվել է, 33-ամյա կինը սուտ մատնություն է կատարել իր ամուսնու նկատմամբ՝ վերջինիս անհիմն կերպով մեղադրելով իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ՝ ցանկանալով ամուսնուն ետ պահել արտագնա աշխատանքի մեկնելու մտքից՝ մտավախություն ունենալով, որ ամուսինը ՌԴ մեկնելուց հետո իր մոտ ետ չի վերադառնա։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիր քաղաքի 33-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,-ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть