Բաքուն Մինսկի խմբին կոչ է անում կանխել լիբանանահայերի վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում - RadioVan.fm

Онлайн

Բաքուն Մինսկի խմբին կոչ է անում կանխել լիբանանահայերի վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում

2020-09-14 18:40 , Политика, 860

Բաքուն Մինսկի խմբին կոչ է անում կանխել լիբանանահայերի վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել «Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքների անօրինական բնակեցումը կանխելու ուղղությամբ»։

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշել է․

«Հայաստանը, օգտվելով Լիբանանում տեղի ունեցած ողբերգությունից, սկսել է լիբանանահայերին վերաբնակեցնել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքները հանդիսացող Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում: Այս անօրինական գործունեությունը Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում է, այդ թվում՝ 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի ու լրացուցիչ արձանագրությունների»։

Лента

Рекомендуем посмотреть