«Մի փոքր սենսացիոն բան»՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել - RadioVan.fm

Онлайн

«Մի փոքր սենսացիոն բան»՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել

2020-09-14 18:42 , Политика, 853

«Մի փոքր սենսացիոն բան»՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել

Ո՞վ է Երևանի գլխավոր ճարտարապետի՝ քաղաքապետ Հայկ Մարությանի թեկնածուն։

«Ես հիմա կարող է մի փոքր սենսացիոն բան ասեմ, բայց ես ընդհանրապես մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, այնուամենայնիվ, պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի, և դա կարող է այլևս չլինել գլխավոր ճարտարապետ, դա կարող է մի մարմին, խորհրուրդ լինի, որի շուրջ հիմա աշխատանքներ ենք տանում»,-ասում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրած տեսանյութում պատասխանելով լրագրողի հարցին։

Այս և, թե ե՞րբ ամբողջությամբ մայրաքաղաքը կազատվի գազելներից հարցերի վերաբերյալ Մարությանի պատասխանները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Արթուր Մեսչյանը, քաղաքապետ Հայկ Մարությունյանի արձակուրդում գտնվելու օրերին, նրա առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ օգոստոսի 17-ից ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից։

Лента

Рекомендуем посмотреть