Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային (ՌՕ) ուժերն այսօր 14։00-ից սկսած համատեղ ցուցադրական թռիչքներ են իրականացնում Ադրբեջանի օդային տարածքում։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ ընդգծելով, թե առիթը Բաքվի «ազատագրման» 102-րդ տարեդարձն է։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: