Բացվել է սեյսմանվտանգության ծրագրով կառուցվելիք 46 դպրոցից առաջինը - RadioVan.fm

Онлайн

Բացվել է սեյսմանվտանգության ծրագրով կառուցվելիք 46 դպրոցից առաջինը

2020-09-15 16:02 , Образование, 1524

Բացվել է սեյսմանվտանգության ծրագրով կառուցվելիք 46 դպրոցից առաջինը

Երևանում բացվել է սեյսմանվտանգության ծրագրով կառուցված առաջին դպրոցը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Բացվեց սեյսմանվտանգության ծրագրով կառուցված առաջին՝ Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N153 հիմնական դպրոցը:

Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Արդյունքում հանրապետությունում վերակառուցելու ենք և շահագործման հանձնենք այսպիսի գերժամանակակից շուրջ 46 դպրոց»,-մասնավորապես գրել է նախարարը:

Բարի լուրն ավետել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ամբողջովին նորոգված հերթական դպրոցը ունենք Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում։

Հանրապետության վարչապետի մասնակցությամբ այսօր բացվեց Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցը՝ հիմնանորոգված, ժամանակակից կահավորմամբ, ներառական հնարավորություններով մի նոր կրթօջախ։

Վերակառուցումից հետո դպրոցը մինչև 950 աշակերտ կընդունի։

Շնորհավորում եմ բոլորիս»,-գրել է քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում։

Лента

Рекомендуем посмотреть