«Առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները» վերսկսելու նպատակով Մինսկի խումբը հանդիպման է հրավիրում Մնացականյանին և Բայրամովին - RadioVan.fm

Онлайн

«Առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները» վերսկսելու նպատակով Մինսկի խումբը հանդիպման է հրավիրում Մնացականյանին և Բայրամովին

2020-09-15 17:09 , Политика, 135

«Առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները» վերսկսելու նպատակով Մինսկի խումբը հանդիպման է հրավիրում Մնացականյանին և Բայրամովին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը, Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նախօրեին՝ սեպտեմբերի 14-ին, Փարիզում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել։

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ համանախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես կենտրոնանալով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած էսկալացիայից հետո նոր զարգացումների վրա: Միջնորդները մանրակրկիտ քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային ուղերձները, նշված է հաղորդագրությունում: Կասպրշիկն իր հերթին համանախագահներին ներկայացրել է տեղում անվտանգության իրավիճակը։ Համանախագահները ողջունել են նրա կոնկրետ նախապատրաստությունները՝ դիտարկման գործունեության վերսկսման համար:

Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ համանախագահները հեռախոսային առանձնազրույցներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարներին առաջարկվել է առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ` իրենց դիրքորոշումներն ավելի հստակեցնելու համար` առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:

Ընդգծվում է՝ համանախագահները շարունակում են ակտիվորեն ու լիովին ներգրավված մնալ խաղաղ և համապարփակ կարգավորման բանակցություններին նպաստելուն՝ ԵԱՀԿ-ի իրենց մանդատին համապատասխան։

Лента

Рекомендуем посмотреть