Կապանում մահացել են ծննդկանն ու նրա նորածին երեխան. հարուցվել է քրեական գործ - RadioVan.fm

Онлайн

Կապանում մահացել են ծննդկանն ու նրա նորածին երեխան. հարուցվել է քրեական գործ

2016-12-26 18:30 , Общество, 870

Կապանում մահացել են ծննդկանն ու նրա նորածին երեխան. հարուցվել է քրեական գործ

Կապանի բժշկական կենտրոնում երեկ ծննդկան ու նորածին է մահացել։ Բժշկական կենտրոնի մանկաբարձագին եկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Նիկոյանի խոսքով՝ ծննդկանն ընդունվել է մեռած պտուղով, արյունային արտադրությամբ: «Ծննդաբերությունից հետո մոտ 40 րոպե անց հեշտոցից առանց մակարդելիության արյուն էր հոսում, տամպոններ դրեցինք՝ փորձելով կանգնեցնել արգանդի երակների ճնշումը, ժամանակ առ ժամանակ դադարում էր, հետո որոշեցինք դիմել ծայրահեղ միջոցի՝ հեռացնել արգանդը, միջամտությունը կատարվեց, բայց ծննդկանի կյանքը, ցավոք, փրկել չհաջողվեց»,-ասել է նա:

Ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է նորածնի, այնուհետև վերջինիս մոր՝ 1990 թ. ծնված Մարինե Իվանյանի մահը:

Նախնական տվյալներով՝ Մարինե Իվանյանը 2016թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել է «Կապանի ԲԿ» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ին, ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Վարդանի Իվանյանի մահը»:

Նշանակվել են մահացած պտղի և Մ.Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Лента

Рекомендуем посмотреть