Հադրութի ուղղությամբ հակառակորդն ականանետ է կիրառել - RadioVan.fm

Онлайн

Հադրութի ուղղությամբ հակառակորդն ականանետ է կիրառել

2016-12-27 23:55 , Общество, 795

Հադրութի ուղղությամբ հակառակորդն ականանետ է կիրառել

Դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ արձակելով մոտ 850 կրակոց: Հարավային /Հադրութ/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից` հավելելով, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Лента

Рекомендуем посмотреть