257 նոր դեպք, 128 առողջացած, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

257 նոր դեպք, 128 առողջացած, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-09-16 13:43 , Общество, 970

257 նոր դեպք, 128 առողջացած, 3 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 257 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 128 մարդ, արձանագրվել է մահվան 3 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 46 376 դեպք է արձանագրվել, որից 42 069-ը ապաքինված, 923-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով հիվանդ 283 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 3 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 4135 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 247 839-ի։

Лента

Рекомендуем посмотреть